Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 133-ով, բուժվածներինը՝ 560-ով, գրանցվել է մահվան ևս 14 դեպք


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 133-ով՝ հասնելով 342 հազար 538-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 14 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 560-ով և հասել 325 հազար 394-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 7 հազար 135 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 447 հազար 762-ի:

Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդությունների պատճառով:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 7 հազար 802-ի, ևս 1476 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 7 հազար 866 մարդ։

Արցախում երեկ գրանցվել է վարակի 33 նոր դեպք՝ 305 թեստավորումից

Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ երեկ կատարվել է 305 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 33 նոր դեպք է գրանցվել:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 107 վարակակիր: Բժիշկները 15 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 61-ինը՝ ծանր, այդ թվում՝ երիտասարդներ:

2021 թվականի ընթացքում Արցախում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 27 հազար 806 քաղաքացու հետազոտություն, որից 4 հազար 503-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

XS
SM
MD
LG