Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին զերծ մնալ Ադրբեջան այցելություններից


Ադրբեջան-Բաքու, 21-ը հունիսի, 2020թ․
Ադրբեջան-Բաքու, 21-ը հունիսի, 2020թ․

ԱՄՆ խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին զերծ մնալ Ադրբեջան այցելություններից՝ այդ երկրում կորոնավիրուսի դեպքերի կտրուկ աճի պատճառով։

«Հիվանդությունների կանխարգելան ամերիկյան կենտրոնն Ադրբեջանից բացի այցելությունների համար անցանկալի երկրների ցանկում է ընդգրկել նաև Շվեյցարիան և Էստոնիան», - հաղորդում է Reuters գործակալությունը`նշելով, որ, ըստ ամերիկյան իշխանությունների, այս երկրներում կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը շատ մեծ է։

Օգոստոսի 30-ի տվյալներով՝ Ադրբեջանում կորոնավիրուսի ավելի քան 3 հազար նոր դեպք է արձանագրվել, 39 մարդ մահացել է։

XS
SM
MD
LG