Մատչելիության հղումներ

Ըստ վարչապետի, Ֆրանսիայի Սենատի կայացրած որոշումը պատմական է


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի Սենատի կայացրած որոշումը պատմական է որակում։

«Արցախի միջազգային ճանաչումը մտնում է միջազգային օրակարգ», - ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը։

Այսօր Ֆրանսիայի Սենատը 305 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու վերաբերյալ բանաձևը: Բանաձևը կոչ է անում ֆրանսիայի կառավարությանը ճանաչել Արցախի անկախությունը և կիրառել այն իբրև բանակցությունների գործիք տևական խաղաղություն հաստատելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG