Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի Սենատը քննարկում է Արցախի անկախությունը ճանաչելու բանաձևը


Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի դիմումով Սենատը քննարկում է Լեռնային Ղարաբաղի անկախության վերաբերյալ բանաձև:

Բանաձևը կներկայացնեն Սենատի հինգ քաղաքական խմբերի նախագահները: Այն դատապարտում է թուրքական իշխանության օգնությամբ և օտարերկրյա վարձկանների մասնակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի վրա կատարած ռազմական հարձակումը և դիմում է Ֆրանսիայի կառավարությանը՝ ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը այնտեղ տևական ժամանակ խաղաղության հաստատելու նպատակով:

Քաղաքական մեծամասնության մի խումբ սենատորներ և Ազգային ժողովի պատգամավորներ ներկայացնելու են այլընտրանքային բանաձև՝ հետևելով Արցախի հակամարտության հանդեպ Ֆրանսիայի արտգործնախարարության չեզոք դիրքորոշմանը:

Արցախի անկախության ճանաչման փոխարեն վերջիններս առաջարկում են Ֆրանսիայի դիվանագիտությանը Ղարաբաղի ճանաչումն ընդգրկել ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցություններում, ինչը կնշանակի ուղղակի պատասխանատվություն չստանձնել Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցում:

Եթե Սենատը կողմ քվեարկի Ղարաբաղի անկախության ճանաչման հարցին, ապա պետք կլինի, որ Ազգային ժողովը ևս կողմ քվեարկի, որպեսզի Արցախի անկախության ճանաչումը Ֆրանսիայի կողմից դառնա օրենք՝ նախագահի կողմից վավերացվելուց հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG