Մատչելիության հղումներ

Խորհրդարանն ընդունեց սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու որոշման նախագիծը


Ազգային ժողովն ընդունեց սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու որոշման նախագիծը՝ կողմ 88 և 15 դեմ ձայների հարաբերակցությամբ։

Հիշեցնենք, քիչ առաջ, ԱԺ-ն քվեների 36 դեմ և 87 ձեռնպահ հարաբերակցությամբ չընդունեց Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։

Սահմանադրությունում փոփոխությունների նախագծով խորհրդարանական մեծամասնությունն առաջարկել է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և 6 անդամների լիազորությունները։

Առաջարկող փոփոխություններով նախատեսվում է դադարեցնել մինչև 2018-ի ապրիլի 9-ը ընտրված ՍԴ-ի նախագահի ու անդամների պաշտոնավարումը։ Նախագիծը չի վերաբերում միայն դատավորներ Արման Դիլանյանին և Վահե Գրիգորյանին։

XS
SM
MD
LG