Մատչելիության հղումներ

ՍԴ-ն մերժեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ դիմումը վարույթ ընդունել


Սահմանադրական դատարանը այսօր տեղի ունեցած աշխատակարգային նիստում որոշեց Ազգային ժողովի դիմումի հիման վրա՝ Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործի քննությունը մերժել։

Նշենք, որ Ազգային ժողովի որոշումը դատարանը ստացել էր անցած երկուշաբթի օրը, այն ուղարկվել էր դատավորներին՝ ուսումնասիրության։

Խորհրդարանի ընդունած որոշման հիմքում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության ընթացքում Հրայր Թովմասյանի կատարած, իշխանական խմբակցության կարծիքով՝ առերևույթ էական կարգապահական խախտումներն են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG