Մատչելիության հղումներ

ՀՀ նախագահ. «Ո՞վ պետք է ընդունի Ադրբեջանի այդ դժվար ձևակերպումները»


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը չի կիսում մտահոգությունները, թե Ադրբեջանը կարող է բարդություններ ստեղծել Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրի ձևակերպումների շուրջ համաձայնության հասնելու հարցում։

Նա Բրյուսելում «Ազատության» հարցին ի պատասխան ասել է, որ գագաթնաժողովը այն տեղը չէ, որտեղ պետք է քննարկվի ղարաբաղյան խնդիրը։ «Ադրբեջանը կարող է առաջ մղել, բայց ո՞վ պետք է ընդունի այդ դժվար ձևակերպումները։ Սա՝ մեկ: Ես չեմ կարծում, որ Արևելյան գործընկերության գագաթնաժողովն այն հարթակն է, որտեղ պետք է քննարկենք Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները։ Ղարաբաղի խնդրով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, և Եվրամիությունն ամբողջովին սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբին։ Դա ամբողջովին մեզ բավարարում է», - ընդգծել է Սերժ Սարգսյանը։

Հիշեցնենք՝ անցյալ շաբաթ հայտնի դարձավ, որ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի վերջնական հռչակագիրը կրկին հայտնվել է փակուղում. Երևանն ու Բաքուն դեռ համաձայնության չեն եկել ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող ձևակերպումների շուրջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG