Մատչելիության հղումներ

Վրաստանի ՊՆ. Հայաստանը վերջին պահին հրաժարվել է մասնակցել ՆԱՏՕ-ի զորավարժություններին


Զորավարժություններ Վրաստանում, արխիվ
Զորավարժություններ Վրաստանում, արխիվ

Հայաստանը վերջին պահին հրաժարվել է մասնակցել Վրաստանում` սեպտեմբերի 3-ին մեկնարկած ՆԱՏՕ-ի զորավարժություններին: Այդ մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գիորգի Կաչարավան:

«Հայաստանը պետք է մասնակցեր զորավարժություններին սակայն, ցավոք սրտի, դրանց մեկնարկից մի քանի օր առաջ նրանք հրաժարվեցին այդ մտադրությունից: Ո՞րն է դրա պատճառը, ինձ հայտնի չէ», -հայտարարել է Վրաստանի պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչը:

Հյուսիսատլանտյան դաշինքի հովանու ներքո անցկացվող Agile Spirit 2017 զորավարժություններին Հայաստանից երեք ռազմական բժիշկ պետք է մասնակցեր, նշել է վրաց պաշտոնյան` հավելելով, որ նրանց բացակայությունը «էական ազդեցություն չի ունենա վարժանքների ընթացքի վրա»:

Զորավարժությունները շարունակվելու են մինչև սեպտեմբերի 11-ը, դրանց մասնակցում են Միացյալ Նահանգների ծովային հետևակի ինչպես նաև Վրաստանի, Ադրբեջանի, Բուլղարիայի, Ռումինիայի, Լատվիայի և Ուկրաինայի բանակային ստորաբաժանումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG