Մատչելիության հղումներ

Տարոն Մարգարյանն արմատական բարեփոխումներ է խոստանում տրանսպորտի ոլորտում


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր երկու նախընտրական հանդիպում անցկացրեց Քանաքեռ - Զեյթուն վարչական շրջանում:

Երկու հավաքների ընթացքում էլ Տարոն Մարգարյանն քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուների կողմից թերևս ամենաշատ քննադատված ոլորտին՝ տրանսպորտին:

«Մեր ընդդիմախոսները մոռացել են 4 տարի առաջ ոնց էր Երևան քաղաքը, և այսօր ոնց է: Մենք չենք ասում, որ խնդիրներ չունենք: Այո՛, ունենք քաղաքային տրանսպորտի խնդիր և այս տարիների ընթացքում մենք փորձեցինք խնդիրը մասամբ լուծել, բայց մեզ չհաջողվեց: Բայց դա չի նշանակում, որ մենք ձեռքներս ծալած նստել՝ սպասում էինք», - հայտարարեց քաղաքապետը: - «Ոչ: Մենք այս տարիների ընթացքում փորձ ձեռք բերեցինք: Փորձ, որը միջազգային փորձ էր, այն զարգացած քաղաքների փորձը, որտեղ քաղաքային տրանսպորտը նորմալ սպասարկում է իրենց բնակչությանը: Եվ վստահաբար ձեզ ասում եմ, որ մենք այս տարիների ընթացքում և շատ կարճ ժամանակահատվածում մեր Երևանի քաղաքային տրանսպորտը ամբողջությամբ ապահովելու ենք», - խոստացավ Տարոն Մարգարյանը:

Հիշեցնենք՝ երեկ մի քանի սուր հարցեր լսելուց հետո նա փոքր վիճաբանություն էր ունեցել լրագրողներից մեկի հետ և այսօր հրաժարվեց որևէ հարցի պատասխանել՝ պատճառաբանելով, թե շփվում է երևանցիների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG