Մատչելիության հղումներ

Մակեդոնիայում ցույցերը շարունակվում են


Ցույցեր Մակեդոնիայում, 28-ը ապրիլի, 2017 թ․
Ցույցեր Մակեդոնիայում, 28-ը ապրիլի, 2017 թ․

Մակեդոնիայում շարունակվում են արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջով զանգվածային ցույցերը: Ապրիլի 27-ին հարյուրավոր մարդիկ ներխուժել էին խորհրդարան և ծեծի ենթարկել սոցիալ-դեմոկրատներին, ովքեր փորձել են ալբանացի պատգամավորների հետ դաշինք կազմել և կառավարություն ձևավորել:

Այսօրվա ցույցը խաղաղ է անցնում: Ցուցարարները հավաքվել են մայրաքաղաք Սկոպյեում Եվրամիության ներկայացուցչության շենքի մոտ: Եվրամիությունը նախօրեին հայտարարությամբ իր աջակցությունն է հայտնել սոցիալ-դեմոկրատների և ալբանացիների կուսակցության կոալիցիոն դաշինքին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG