Մատչելիության հղումներ

Հայաստանում ԵՄ ծրագրերի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել


Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության դրամաշնորհային ծրագրերի համակարգող Մարինե Պապյանին մեղադրանք է առաջադրվել, տեղեկացնում է Քննչական կոմիտեն: Վերջինս առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել էր 2017 թվականի ապրիլի 26-ին:

«ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է Հայաստանում ԵՄ պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհի գումարներից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակի և խարդախության դեմ պայքարի եվրոպական գրասենյակի աշխատակիցների հետ համագործակցաբար վարույթն իրականացնող մարմինը ձեռնարկում է անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ հատկացված դրամաշնորհներից կատարված հափշտակությունների իրական ծավալները, մասնակից անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ։

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության գրասենյակի ծրագրերի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (7 դրվագ) և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ»,- նշված է ՔԿ հաղորդագրության մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG