Մատչելիության հղումներ

Հինգ ձերբակալված, մեկ ծանր վիրավոր՝ Լոնդոնում հակաահաբեկչական գործողության արդյունքում


Մեծ Բրիտանիա - Ոստիկանները ուղեկցում են ձերբակալվածներից մեկին, Լոնդոն, 27-ը ապրիլի, 2017թ․
Մեծ Բրիտանիա - Ոստիկանները ուղեկցում են ձերբակալվածներից մեկին, Լոնդոն, 27-ը ապրիլի, 2017թ․

Երեկ երեկոյան Լոնդոնում անցկացված հակաահաբեկչական գործողության արդյունքում ոստիկանները 5 մարդու են ձերբակալել։

Հրազենային վնասվածք է ստացել 20-ամյա կասկածյալ մի աղջիկ, նա ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։

Ձերբակալվածների թվում ևս երկու կին կա։

Նրանց բոլորին կասկածում են ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու մեջ։ Անունները դեռ չեն հրապարակվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG