Մատչելիության հղումներ

Հայաստանը ողջունում է Չեխիայի Պատգամավորների պալատի կողմից Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը


Հայաստանը ողջունում է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության և մարդկության դեմ գործած այլ հանցագործությունները ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունումը։

«Չեխիայի Պատգամավորների պալատի բանաձևը՝ երկրի նախագահ Միլոշ Զեմանի՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարությունների հետ միասին, հանդիսանում են Չեխիայի Հանրապետության արժեքավոր ներդրումը ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործում», - Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ՝ հայտարարել է նախարար Էդվարդ Նալբանդյանը։

Երեկ Չեխիայի խորհրդարանի ստորին պալատը` Պատգամավորների խորհուրդը, 104 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ բանաձև ընդունեց, որով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG