Մատչելիության հղումներ

Ուկրաինայում ԵԱՀԿ մոնիթորինգային խումբը պայթել է ականի վրա․ կա մեկ զոհ


ԵԱՀԿ դիտորդները՝ Արևելյան Ուկրաինայում ռմբակոծված շինության մոտ, արխիվ
ԵԱՀԿ դիտորդները՝ Արևելյան Ուկրաինայում ռմբակոծված շինության մոտ, արխիվ

ԵԱՀԿ-ի Հատուկ մոնիտորինգային առաքելության պարեկախումբը պայթել է ականի վրա Արևելյան Ուկրաինայում։ Առաքելության մեկ ներկայացուցիչ մահացել է, մեկը վիրավոր է։

Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Ավստրիայի արտգործնախարարության Սեբաստյան Կուրցը։ Թվիթերի իր էջում նա գրել է, որ Ուկրաինայից ողբերգականա լուր է ստացվել․ հատուկ մոնիտորինգային առաքելության պարեկախումբը պայթել է ականի վրա:

Կուրցը նաև հայտարարել է, որ պայթյունի հետևում կանգնածները պետք է պատասխանատվության ենթարկվեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG