Մատչելիության հղումներ

Այս գիշեր շփման գծում հրադադարը խախտվել է շուրջ 35 անգամ․ ԼՂ ՊԲ


Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հաղորդմամբ, ապրիլի 22-ին և լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 35 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 600 կրակոց:

«Շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է հաստոցավոր հակատանկային (10 արկ), իսկ հյուսիսարևելյան հատվածում՝ հակատանկային ավտոմատ նռնականետ (8 արկ)», - ասված է Պաշտպանության բանակի հաղորդագրությունում:

«ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG