Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը կկատարի փախստականների հարցով համաձայնագիրը, որը կնքել է Օբամայի վարչակազմը


Ավստրալիայում գտնվող ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, թե իր երկիրը կատարելու է փախստականների հարցով համաձայնագիրը, որը կնքել է Բարաք Օբամայի վարչակազմը:

Խոսքը Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի 1200 փախստականներին ընդունելու՝ անցյալ նոյեմբերին ձեռք բերված պայմանավորվածության մասին է: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոշտ քննադատության էր ենթարկել համաձայնագիրը՝ անվանելով այն «անիմաստ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG