Մատչելիության հղումներ

Պակիստանի վարչապետը դեռ կշարունակի պաշտոնավարել՝ չնայած կոռուպցիոն սկանդալին


Պակիստանի գերագույն դատարանի վճռով՝ կոռուպցիայի մեջ կասկածվող վարչապետ Նավազ Շարիֆն առայժմ պաշտոնանկ չի արվի, սակայն, քննությունը կշարունակվի:

Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում տեղակայված հինգ հոգանոց Գերագույն դատարանը հայտարարել է, որ Շարիֆին լիազորություններից զրկելու հիմքեր դեռևս չկան:

Երկրի վարչապետի ընտանիքին վերագրվող կոռուպցիոն գործարքների հետաքննությունն անցյալ տարի է սկսվել՝ այն բանից հետո, երբ հրապարակվել են «Պանամայի փաստաթղթերը»: Դրանց համաձայն, Շարիֆի զավակներն ունեն օֆշորային հաշվեհամարներ, որոնք օգտագործել են ստվերային եկամուտներն օրինականացնելու և հարկերից խուսափելու համար:

Պակիստանի ընդդիմությունը սպառնում է նախաձեռնել բողոքի լայնածավալ գործողություններ այն դեպքում, եթե պատկան մարմինները չհետաքննեն այդ գործը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG