Մատչելիության հղումներ

Փաշինյան. «Ինչպե՞ս է որ Հայաստանում հաջողակ բիզնեսմեն լինելը սերտորեն կապված է պետական պաշտոնյա լինելու հետ»


«Երևան քաղաքի համար ես հետևյալ առաջնային խնդիրները կառանձնացնեի, առաջինը՝ տրանսպորտի խնդիրը, երկրորդը՝ բազմաբնակարան շենքերի կառավարման խնդիրը, երրորդը՝ կանաչապատման, և չորրորդը՝ մանկապարտեզների խնդիրը», - «Ազատության» եթերում «Ֆեյսբուքյան ասուլիսի» շրջանակներում ասաց «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

«Ազատություն». - Եթե ընտրվեք, թիվ մեկ խնդիրը ո՞րն է, որ այսօր երևանցիներին անհանգստացնում է, և քաղաքապետի փոփոխությունից հետո կցանկանային այդ հարցը լուծված տեսնել։

Փաշինյան. - Ես երեք խումբ առաջնային խնդիր կառանձնացնեի, առաջինը տրանսպորտի խնդիրն է, երկրորդը՝ բազմաբնակարան շենքերի կառավարման խնդիրը, երրորդը՝ կանաչապատման խնդիրը, և չորրորդը՝ մանկապարտեզների խնդիրը։

«Ազատություն». - Ֆեյսբուքյան օգտատերերից Մելս Կարապետյանն ասում է՝ «Ֆեյսբուքում համարյա բոլոր գրառումները, ինչպես նաև ժողովրդի մեծամասնությունը չի հավատում, որ «Ելք»-ն ընդդիմություն է, ավելի շատ Փաշինյանին համարում են դրածո իշխանությունների կողմից։ Պարոն Փաշինյան, չնայած Ձեր կողմից Ազգային ժողովում հնչող այդքան քննադատություններին՝ և՛ կառավարությանը, և՛ Սերժ Սարգսյանին, և՛ նրա եղբորը, ինչո՞ւ է ժողովրդի մոտ այդ կարծիքը ձևավորվել»։

Փաշինյան. - Հազարավոր մարդիկ հետևում են ինձ Ֆեյսբուքում և հազարավոր մարդիկ նամակագրության մեջ են։ Էդ մարդուն հրավիրում եմ գալ և իրար հետ շրջենք Երևանի փողոցներում, մի հատ ցույց տա, թե էդ ժողովուրդը որտեղ է, որ տենց մտածում է։ Մենք էդ ժողովրդի հետ չենք հանդիպում, մեր ամբողջ քարոզարշավը եղել է ուղիղ եթերներում, էդ որտե՞ղ են ապրում էդ ժողովուրդը՝ հասցեն ու հեռախոսի համարը տվեք, էդ որտե՞ղ են, էդ որ գրում եք, ասում եք՝ «ամբողջ ժողովուրդը, Ֆեյսբուքում բոլոր գրառումները...» Էդ որտե՞ղ են էդ ժողովուրդը, էդ բոլոր ժողովրդի հետ մի հատ հանդիպում կազմակերպենք։ Այո, ես մեծ կասկածներ ունեմ, որ էդ մարդիկ վճարովի ֆեյքեր են ուղղակի, վճարովի ֆեյքեր։ Իմ քաղաքական գործունեության էդ ո՞ր դրվագն է, որ որևէ մեկին իրավունք է տալիս նման բան ասել։ Ասենք, ենթադրենք, ես իրենց երազած ընդդիմադիր գործիչն էի, իմ քաղաքական գործունեության մեջ ո՞ր դրվագն այսպես պետք է չանեի, այլ անեի այնպես, որ իրենք ասեին՝ «վայ, մեր երազած ընդդիմադիր քաղաքական գործիչն է»։

«Ազատություն». - Երբ արդեն հայտարարագրերը ներկայացվել էին՝ Ձեր, Զարուհի Փոստանջյանի և Տարոն Մարգարյանի, մամուլն ակտիվորեն սկսեց ուսումնասիրել Տարոն Մարգարյանի ունեցվածքը: Ձեր կարծիքով՝ այդ ունեցվածքը ձեռք բերելիս Երևանի շահն այդտեղ որքանո՞վ է տուժել։

Փաշինյան. - Պաշտոնավարմանը զուգընթաց ձեռք բերված հարստությունը պետք է որոշակի քննության արժանանա, ընդ որում, ես հատուկ շեշտում եմ, որ էդ քննությունը չպետք է լինի վհուկների որսի տրամաբանությամբ, մենք իսկապես կարիք ունենք հասկանալու, թե ինչպես այն պաշտոնյաները, ովքեր ամբողջ կյանքում եղել են բացառապես պետական պաշտոնյա, որոնք ստացել են բացառապես աշխատավարձ, ընդ որում, ուշադրություն դարձրեք, Երևանի քաղաքապետը ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք չունի, էդ ինչպե՞ս է որ Հայաստանում պաշտոնյաները կամ հաջողակ բիզնեսմեն լինելը սերտորեն կապված է պետական պաշտոնյա լինելու հետ։

«Ֆեյսբուքյան ասուլիսի» ամբողջական տարբերակը կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG