Մատչելիության հղումներ

Մայդանում սպանությունների մեջ կասկածվող հատուկջոկատայինները փախել են Ռուսաստան


Ուկրաինա - «Բերկուտ»-ի հատուկջոկատայինները ցրում են Մայդանի ցույցը, Կիև, նոյեմբեր, 2013թ․
Ուկրաինա - «Բերկուտ»-ի հատուկջոկատայինները ցրում են Մայդանի ցույցը, Կիև, նոյեմբեր, 2013թ․

Ուկրաինայի ներքին գործերի նախարարության «Բերկուտ» հատուկ ջոկատի Խարկովի ստորաբաժանման չորս նախկին ծառայողները, որոնց կասկածում են 2014 թվականի փետրվարին Մայդանում ցուցարարների սպանություններին առնչություն ունենալու մեջ, փախուստի են դիմել` տեղափոխվելով Ռուսաստան: Ուկրաինայի գլխավոր դատախազությունը նրանց դեմ քրեական հետապնդում էր սկսել 2016-ի հունիսին:

Ռուսաստան տեղափոխվելուց առաջ «Բերկուտ»-ի մարտիկները համացանցում տեսաուղերձ են հրապարակել` նշելով, որ այս քայլին են դիմում, քանի որ «Ուկրաինայի տարածքում իրենց վտանգ է սպառնում»:

Փախուստի դիմած հատուկջոկատայիններից երեքը վերջին ամիսներին գտնվում էին տնային կալանքի տակ, ևս մեկը քննչական մեկուսարանից դուրս էր եկել երկու օր առաջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG