Մատչելիության հղումներ

Մխիթարյանը՝ «Անդերլեխտ»-«Մանչեսթր Յունայթեդ» հանդիպման լավագույն խաղացող


Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթր Յունայթեդ»-ի կազմում խփած հերթական գոլից հետո, արխիվ
Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթր Յունայթեդ»-ի կազմում խփած հերթական գոլից հետո, արխիվ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է երեկ երեկոյան Բրյուսելում կայացած՝ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչ «Անդերլեխտ»-«Մանչեսթր Յունայթեդ» հանդիպման լավագույն խաղացող: Այս մասին հաղորդում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքէջը:

Հայ ֆուտբոլիստը խաղի 37-րդ րոպեին բացեց հաշիվը, և թեև «Անդերլեխտ»-ը վերջին րոպեներին հավասարեցրեց այն, հյուրընկալվելիս խփած գնդակը «Մանչեսթր Յունայթեդ»-ին հեղինակավոր մրցաշարի կիսաեզրափակիչ դուրս գալու լավ հնարավորություններ է ընձեռում ապրիլի 20-ին սեփական դաշտում կայանալիք պատասխան խաղից առաջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG