Մատչելիության հղումներ

ՊԵԿ-ը այս տարի կանխել է գյուղմթերքի ապօրինի ներկրման 272 փորձ, այդ թվում՝ “КАРАБАХ” մակնշմամբ լոլիկի


Լուսանկարը՝ ՊԵԿ-ի
Լուսանկարը՝ ՊԵԿ-ի

Հայաստանի կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) այս տարի ապրիլի 12-ի դրությամբ գյուղմթերքի անօրինական ներկրման 272 փորձ է կանխել, որի արդյունքում հայտնաբերվել է մոտ 18 տոննա գյուղմթերք, հիմնականում՝ լոլիկ:

«Իրավախախտները, համապատասխան ձևակերպումներից խուսափելու նպատակով, ապրանքը փորձել են տեղափոխել ավտոմեքենաներում հատուկ պատրաստված թաքստոցներում. բոլոր փորձերը կանխվել են», - ասված է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունում:

Ընդամենը մեկ օր առաջ էլ, փոխանցում է ՊԵԿ-ը, սահմանին կանխվել է “КАРАБАХ” մակնշմամբ արկղերով մոտ 50 կիլոգրամ լոլիկի և վարունգի ներկրումը հանրապետություն: «Օրինախախտը գյուղմթերքը փորձել է տեղափոխել խնձորով ծածկված արկղերում», - նշված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG