Մատչելիության հղումներ

Լարսի ճանապարհը փակ է՝ Ռուսաստանի կողմում մոտ 150 մեքենա է կուտակվել


Բեռնատարներ ռուս - վրացական սահմանի Վերին Լարսի անցակետի մոտ, արխիվ
Բեռնատարներ ռուս - վրացական սահմանի Վերին Լարսի անցակետի մոտ, արխիվ

Այսօր ժամը 8:30-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է նաև, որ Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից և Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն ՝Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Ռուսաստանի կողմում կուտակվել է մոտ 150 մարդատար և բեռնատար ավտոմեքենա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG