Մատչելիության հղումներ

Երևանի մամուլի ակումբ․ Քարոզարշավի լուսաբանումը հիմնականում հավասարակշռված է եղել


Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյան
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյան

Երևանի մամուլի ակումբի գնահատմամբ՝ խորհրդարանական ընտրություններին նախորդած քարոզարշավի լուսաբանումը հիմնականում հավասարակշռված է եղել։

Հինգ հեռուստաընկերությունների՝ «Կենտրոն»-ի, «Երկիր մեդիա»-ի, «Հանրային»-ի «Արմենիա»-ի և «Շանթ»-ի մշտադիտարկումը ցույց է տվել, որ ամենաշատ անդրադարձներն այնուհանդերձ եղել են Հանրապետական կուսակցության ու «Ծառուկյան» դաշինքի մասին։

Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանի խոսքով, եթե եթերաժամանակը հնարավորինս հավասար է բաշխվել, չի նշանակում, որ բովանդակային խնդիրներ չեն եղել: Նավասարդյանը նաև նշեց, թե 2012-2013 թվականների ընտրությունների համեմատ աճել է ոչ չեզոք հրապարակումների թիվը․ - «Այդ տոկոսը բարձրացել է ու հասել է 6.5-ի, որը մենք վաղուց չունեինք: Այդպիսի թվեր մենք ունեինք 2007, 2008 թվականներին, դրանից հետո չունեինք, և դա որոշ անհանգստություն է պատճառում: Որովհետև եթե մենք միջինը նայում ենք և համեմատում ենք նաև այլ երկրներում համապատասխան ուոումնասիրությունների հետ, նորմալը համարվում է մինչև 5 [տոկոս]: Եթե հինգից անցնում է, դա նշանակում է, որ պայքարը ավելի նյարդային է, և այդ նյարդայնությունն արտացոլվում է նաև հեռարձակող լրատվամիջոցներով»:

Ըստ մամուլի ակումբի նախագահի, քարոզարշավի ընթացքում ընտրողն այդպես էլ ակտիվ բանավեճերի, որոնք ինչ-որ առումով ժողովրդավարության ցուցիչ են, ականատես չեղավ․ - «Խոսքը բոլոր մասնակցող կուսակցությունների, դաշինքների առաջին համարների, կամ երկրորդ տարբերակը՝ վարչապետի թեկնածուների մակարդակով: Դա ընդունված ավանդույթ է, պրակտիկա է միջազգային, և կարծում եմ, որ եթե դա չի կայանում կամավոր եղանակով, դա պետք է գոնե մեկ անգամ օրենսդրությամբ սահմանել և այդ ավանդույթը ամրագրել Հայաստանում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG