Մատչելիության հղումներ

Նախնական տվյալներով՝ Սանկտ Պետերբուրգի մետրոյում պայթյունը իրականացրել է մահապարտ ահաբեկիչը


Սանկտ Պետերբուրգի պայթյունն իրականացնելու մեջ կասկածվողի լուսանկարներ
Սանկտ Պետերբուրգի պայթյունն իրականացնելու մեջ կասկածվողի լուսանկարներ

Ըստ նախնական տվյալների՝ Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենում պայթուցիկ սարքը գործի է դրել մահապարտ ահաբեկիչը: Այդ մասին հաղորդում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրը իրավապահ մարմիններում:

«Նրա ինքնությունը նախնական պարզվել է: Նա ծագումով Միջին Ասիայից էր և կապեր է ունեցել սիրիացի գրոհայինների հետ», - ասել է աղբյուրը:

Նախնական տվյալներով, մահապարտը կանգնած է եղել դռներից ոչ հեռու՝ վագոնի կենտրոնին մոտ: «Վագոնի կենտրոնում հայտնաբերել են նրա ձեռքը՝ լարերով, որոնք փորձաքննության են ուղարկվել», - փոխանցել է աղբյուրը:

Հայտնի է դարձել նաև, որ գործի դրված պայթուցիկ սարքը նման է եղել Սանկտ Պետերբուրգի մետրոյի մեկ այլ կայարանում վնասազերծված սարքին:

Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի մետրոպոլիտենում երեկ տեղի ունեցած պայթյունի հետևանքով, ըստ վերջին տվյալների, 11 մարդ է զոհվել, կան շուրջ հինգ տասնյակ վիրավորներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG