Մատչելիության հղումներ

Ոստիկանությունում գրանցվել է ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ 506 հաղորդում


ՀՀ ոստիկանության շենքը Երևանում
ՀՀ ոստիկանության շենքը Երևանում

Ազգային ժողովի ընտրությունների օրը և հետընտրական ժամանակահատվածում, այսօր ժամը 13.00-ի դրությամբ, Ոստիկանությունում գրանցվել է ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ 506 հաղորդում։

Ըստ հաղորդագրության, 506 հաղորդումից 129-ը ուղարկվել է նախաքննության, 83-ը՝ ստուգմամբ չի հիմնավորվել, 2-ը ուղարկվել է Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանություն, 157-ը գտնվում է նյութերի նախապատրաստման, 135-ը՝ ստուգման փուլում, որոնց ընթացքի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի:

Հաղորդումներից 155-ը՝ Երևանում, 27-ը՝ Կոտայքի, 41-ը՝ Լոռու, 53-ը՝ Շիրակի, 41-ը՝ Արմավիրի, 31-ը՝ Արագածոտնի, 33-ը՝ Տավուշի, 41-ը՝ Արարատի, 23-ը՝ Սյունիքի, 31-ը՝ Գեղարքունիքի, 30-ը՝ Վայոց ձորի մարզերում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG