Մատչելիության հղումներ

ՔԿ․ Ընտրախախտումների վերաբերյալ ստացվել է 154 նյութ, հարուցվել է 6 քրգործ


Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` թիվ 3/22 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ:

Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ «քննչական բաժնում ստացված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ քաղաքացի Մ. Մարտիրոսյանը, թիվ 3/22 ընտրատեղամասում մասնակցած լինելով քվեարկությանը, մեկից ավելի անգամ քվեարկելու դիտավորությամբ կրկին գնացել է նույն ընտրատեղամաս, գրանցվելու համար անձնագիրը հանձնել նշված տեղամասի ընտրողների գրանցումն իրականացնող և սարքը սպասարկող հանձնաժողովի անդամին, ինչի ժամանակ էլ միացել է նույնականացնող սարքի ազդանշանը, որից հետո Մ. Մարտիրոսյանը հեռացել է ընտրատեղամասից»:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են Քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով քրեական գործ հարուցելու առիթն ու հիմքը` Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ տվյալ հոդվածով: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ` դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Այսօր ժամը 9-ի դրությամբ Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում ստացվել է ապրիլի 2-ին գրանցված ընտրախախտումների վերաբերյալ 154 նյութ, որից 6-ով հարուցվել է քրեական գործ, մեկ անձ ձերբակալվել է:

Հարուցված քրեական գործերը վերաբերում են մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքերին: Երեք քրեական գործ հարուցվել է Երևանում, երեքը` մարզերում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG