Մատչելիության հղումներ

ՔԿ․ ժամը 17:30-ի դրությամբ ստացվել է 52 հաղորդում


Քննչական կոմիտեում` ժամը 17:30-ի դրությամբ, ստացվել է 52 հաղորդում, որոնք, ըստ ՔԿ-ի, առերևույթ պարունակում են ընտրական իրավունքի խախտման՝ Քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։

«Ստացված հաղորդումներից 24-ը՝ Երևանում, 7-ը՝ Գեղարքունիքի, 4-ը՝ Կոտայքի͵ 5-ը՝ Լոռու, 3-ը՝ Վայոց Ձորի͵ 5-ը՝ Արագածոտնի͵ 2-ը՝ Տավուշի͵ 1-ական՝ Արմավիրի և Սյունիքի մարզերում։

ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանումներում ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ հաղորդումներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG