Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն


Հայաստանի նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի և ԶՈւ բարձրաստիճան սպայակազմի ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն։

Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, Սերժ Սարգսյանը հարգանքի և երախտագիտության տուրք է մատուցել հակառակորդի կողմից սանձազերծված ապրիլյան ռազմական ագրեսիայի ժամանակ Հայրենիքի սահմանների պաշտպանության ընթացքում անձնվիրաբար զոհված մերօրյա հերոսների և Արցախյան ազատամարտում Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած բոլոր հայորդիների հիշատակին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG