Մատչելիության հղումներ

ԿԸՀ-ն մերժեց «Ելք» դաշինքի պահանջը


Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց «Ելք» դաշինքի պահանջը` Հանրապետական կուսակցության գրանցումը ուժը կորցրած ճանաչելու մասին:

Դիմումի հիմքում «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության հրապարակած աղմկահարույց ձայնագրություններն էին՝ Հանրապետականի համար ընտրողների ցուցակներ կազմող դպրոցների և մանկապարտեզների տնօրենների հետ զրույցներից: «Ելք» դաշինքի ներկայացուցիչները պնդում են, որ վարչական ռեսուրսը ծառայեցվել է իշխանական կուսակցությանը:

Ցուցակների կազմումը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չգնահատեց որպես հանրային ռեսուրսի չարաշահում, ինչպես ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց՝ վարչական վարույթով առկա փաստական հանգամանքների համաձայն, ուստի հիմնազուրկ համարեց նաև այն միայն մեկ կուսակցության օգտին ծառայեցնելու փաստարկը:

Հիշեցնենք` երկու օր առաջ էլ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել էր Օհանյան – Րաֆֆի – Օսկանյան դաշինքի ներկայացրած նույնաբովանդակ պահանջը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG