Մատչելիության հղումներ

Պուտինը հակակոռուպցիոն ցույցերը համեմատել է «Եվրամայդանի» ու «Արաբական գարնան» հետ


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 26-ին Ռուսաստանի տարբեր քաղաքներում տեղի ունեցած հակակոռուպցիոն ցույցերը համեմատել է «Եվրամայդանի» և «Արաբական գարնան» հետ:

Ելույթ ունենալով միջազգային ֆորումին՝ Կրեմլի ղեկավարը հայտարարել է, որ կոռուպցիայի հարցերը պետք է լինեն հանրության ուշադրության կենտրոնում, սակայն չեն կարող օգտագործվել ընտրությունների նախաշեմին՝ քաղաքական հարթակում:

«Դա Արաբական գարնան գործիքն է, մենք շատ լավ գիտենք ինչի կարող է դա հանգեցնել: Հենց դա է առիթ դարձել Ուկրաինայում պետական հեղաշրջման համար, ինչն էլ երկիրը վերածել է քաոսի», - առաջին անգամ մեկնաբանելով Ռուսաստանում տեղի ունեցած աննախադեպ բողոքի ակցիաները՝ ընդգծել է Պուտինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG