Մատչելիության հղումներ

Ռոհանի. «Մոսկվայի և Թեհրանի համագործակցությունն ուղղված չէ որևէ երրորդ պետության դեմ»


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին և Իրանի նախագահ Հասան Ռոհանի, Մոսկվա, 28-ը մարտի, 2017 թ․
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին և Իրանի նախագահ Հասան Ռոհանի, Մոսկվա, 28-ը մարտի, 2017 թ․

Իրանի նախագահի պնդմամբ, Մոսկվայի և Թեհրանի միջև ռազմա-քաղաքական հարաբերությունների զարգացումը որևէ այլ պետության վնասել չի կարող: Այս մասին Իրանի նախագահը հայտարարել է Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ այսօր կեսօրին կայացած բանակցությունների ընթացքում:

«Մեր վերջնական նպատակը տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդումն է, և մեր հարաբերությունների զարգացումն ուղղված չէ երրորդ պետությունների դեմ»,-ասել է Ռոհանին:

Իրանի նախագահը Մոսկվա էր ժամանել երեկ` նախարարներից և գործարարներից կազմված մեծ պատվիրակության գլխավորությամբ: Մոսկվայում իրանական կողմը պատրաստվում է քննարկել տարածաշրջանային խնդիրներ, նախևառաջ, Սիրիայում ստեղծված կացությունը, ինչպես նաև երկկողմ տնտեսական կապերի սերտացման հեռանկարները:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համոզմամբ էլ, Իրանն ու Ռուսաստանը երկկողմ համագործակցության բավական լուրջ հեռանկարներ ունեն` հիմնված բազմադարյա համագործակցության հարուստ ավանդույթների վրա: «Իրանը մեր լավ հարևանն ու հուսալի, կայուն գործընկերն է: Մեզ միավորում են համագործակցության երկար տարիներ, եթե չասենք՝ հարյուրամյակներ: Մենք ավելի քան 500 տարի է դիվանագիտական հարաբերություններ ունենք»,- հիշեցրել է Պուտինը, հավելելով․

«Անցած տարի մեր ապրանքաշրջանառությունն աճեց 70 տոկոսով: Ներկայիս բարդ պայմաններում դա առանձնահատուկ երևույթ է: Այդ արդյունքներին հնարավոր է եղել հասնել նախևառաջ անձամբ ձեր, պարոն նախագահ, և ձեր ղեկավարած կառավարության շնորհիվ»,- դիմելով իրանցի գործընկերոջը, հայտարարել է Ռուսաստանի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG