Մատչելիության հղումներ

Ժամանակ առ ժամանակ՝ տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև մարտի 31-ը


Երևանյան համայնապատկեր, արխիվ
Երևանյան համայնապատկեր, արխիվ

Մարտի 28-ին և 31-ին, ապրիլի 1-ին Հայաստանի շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին վայրերում` քամու ուժգնացում: Մարտի 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը մարտի 29-30-ը կբարձրանա 2-3 աստիճանով, մարտի 31-ից ապրիլի 1-ը կնվազի 5-7 աստիճանով:

Երևանում մարտի 28-ին և 31-ին, ապրիլի 1-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, քամու ուժգնացում: Մարտի 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG