Մատչելիության հղումներ

Վախճանվել է ժողովրդական արտիստ Լորենց Առուշանյանը


Լորենց Առուշանյան, լուսանկարը՝ մշակույթի նախարարության
Լորենց Առուշանյան, լուսանկարը՝ մշակույթի նախարարության

Երեկ, կյանքի 82-րդ տարում մահացել է Հայաստանի ժողովրդական արտիստ, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Լորենց Առուշանյանը: Այդ մասին հաղորդում է մշակույթի նախարարությունը:

Լորենց Առուշանյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով, ասված է հաղորդագրությունում:

Դերասանի մահվան կապակցությամբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Առուշանյանների ընտանիքին՝ խորին ցավակցություն հայտնելով ճանաչված արվեստագետի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և նրա արվեստի բազմահազար երկրպագուներին:

«Լորենց Առուշանյանը հայրենի մշակույթին երկարամյա նվիրվածության, կերտած վառ և տպավորիչ կերպարների շնորհիվ ընդմիշտ կմնա հայ հանդիսատեսի հիշողության մեջ: Անվանի դերասանը նաև հասարակական բուռն գործունեություն ծավալեց Արցախյան գոյամարտի տարիներին՝ իր նպաստը բերելով ազատամարտիկներին անհրաժեշտ օգնություն կազմակերպելու գործում», - նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասված է Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագրում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG