Մատչելիության հղումներ

Հանրապետականները ետ կանչեցին Obamacare-ի չեղարկման օրինագիծը


ԱՄՆ Կոնգրեսի շենքը Վաշինգտոնում
ԱՄՆ Կոնգրեսի շենքը Վաշինգտոնում

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանրապետականները ետ են կանչել պարտադիր բժշկական ապահովագրման ծրագիրը չեղարկելու օրենքի նախագիծը:

2010 թվականին ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի կողմից ընդունված բժշկական ապահովագրության այդ բարեփոխումը դոտացիաներ է հատկացնում՝ մեծամասամբ պետությունից, կարիքավոր խավին՝ բժշկական օգնություն ստանալու համար։ Բարեփոխման ընդդիմախոսները այն չափազանց թանկարժեք են համարում: Ծրագրի պատճառով երկրի քաղաքացիների որոշակի խմբերի հարկերը էականորեն աճել են:

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նախընտրական քարոզարշավի ժամանակ դեմ էր արտահայտվում Obamacare-ին և բազմիցս խոստացել է չեղարկել ծրագիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG