Մատչելիության հղումներ

«Ելք» դաշինքի ղեկավարները կրկին ավտովթարի են ենթարկվել. տուժողներ չկան


Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին մարտի 24-ին ավտովթարի է ենթարկվել «Ելք» դաշինքի ղեկավարների մեքենան:

«Արմենպրես»-ի հետ զրույցում դաշինքի մամուլի քարտուղար Անի Սամսոնյանը հայտնել է, որ մեքենայում եղել են Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը, դաշինքի այլ ներկայացուցիչներ, իսկ ղեկին եղել է Մարուքյանի վարորդը: Ավտովթարից ոչ ոք չի տուժել, միայն վնասվել է մեքենայի դիմացի հատվածը:

Վթարի ենթարկվածը Մարուքյանի անձնական մեքենան է:

«Ելք» դաշինքի անդամները մարտի 23-ին ևս վթարի էին ենթարկվել Մարտունիից Վարդենիս տանող ճանապարհին, երբ ղեկին Նիկոլ Փաշինյանն էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG