Մատչելիության հղումներ

Ֆեյսբուքը հնարավորություն կտա ուղիղ հեռարձակում իրականացնել նաև անձնական համակարգիչներից


Ֆեյսբուքի ուղիղ վիդեոհեռարձակման ծառայությունը շարունակում է ընդլայնվել․ սոցիալական ցանցն այսուհետև օգտագործողներին հնարավորություն կտա ուղիղ հեռարձակում իրականացնել իրենց անձնական համակարգիչներից:

«Մենք ուրախ ենք հայտարարել, որ այսուհետև ամբողջ աշխարհում բոլոր մարդիկ կարող են ուղիղ վիդեոհեռարձակում իրականցնել իրենց դեսկթոփ և լապթոփ համակարգիչներից», - ասված է Ֆեյսբուքի կողմից մարտի 22-ին հրապարակված հաղորդագրությունում: - «Դեսկթոփ և լապթոփ համակարգիչները թույլ են տալիս ավելի կայուն դիրք ապահովել տեսախցիկի համար, ինչը օգտակար կարող է լինել տարբեր տիպերի ֆեյսբուքյան հեռարձակումների համար՝ Հարցուպատասխաններ, վիդեոբլոգներ, կրթական հեռարձակումներ և այլ իրավիճակներ, երբ ֆեյսբուքյան օգտատերը կարիք չունի տեղաշարժվելու», - նաև նշված է հաղորդագրությունում:

Համակարգչի տեսախցիկով հեռարձակում իրականացնելու համար բավական է սեղմել Ուղիղ հեռարձակում (Live video) կոճակը ստատուսների թարմացման դաշտում: Այստեղ անհրաժեշտ է մուտքագրել հեռարձակման վերնագիրը և հաջորդ քայլում բացվող պատուհանում ինտերնետային զննարկիչին (browswer) թույլ տալ միանալ տեսախցիկին: Վերևի աջ անկյունում գտնվող տեսախցիկի կանչագրի վրա սեղմելով կարելի է նաև կարգավորել հեռարձակման լրացուցիչ պարամետրերը:

Ավելի որակյալ հեռարձակում իրականացնելու համար՝ պրոֆեսիոնալ տեսակոդավորող սարքերի միջոցով, Ֆեյսբուքը թույլ է տալիս հեռարձակումը ստեղծել հատուկ էջում և ավելի ընդլայնված կարգավորումներ ստանալ արտաքին սարքերով հեռարձակում իրականացնելու համար:

Անցած տարվանից ի վեր սոցցանցը օգտագործողներին հնարավորություն էր տվել հեռարձակել բջջային սարքավորումներից, սակայն համակարգիչներից կամ այլընտրանքային վիդեոկոդավորող սարքավորումներից հեռարձակումը հասարակ օգտագործողներին հասանելի չէր, թեև այդ հնարավորությունը կար ֆեյսբուքյան էջերի համար:

Facebook Forum

XS
SM
MD
LG