Մատչելիության հղումներ

Վիգեն Սարգսյանը վերահաստատում է․ «Հաջող արդյունքի դեպքում հենց Կարեն Կարապետյանը կլինի վարչապետ»


Վիգեն Սարգսյանը՝ «Ազատության» տաղավարում, 20-ը մարտի, 2017 թ․

«Ազատության» «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարի հյուրը պաշտպանության նախարար, իշխող Հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանն է:

Պաշտպանության նախարար, իշխող Հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը «Ազատության» «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարի եթերում հայտարարեց, թե մինչ Հանրապետականի նախընտրական ցուցակում հայտնվելն այնտեղ ընգրկվածներից շատերը «մեծ ճանապարհ» են անցել:

Ավելին՝ ըստ Սարգսյանի, առաջին հնգյակում տեղ գտածները մեծ հեղինակություն ունեն, ինչպես և մեծ հեղինակություն ունեն ՀՀԿ ցուցակում ընգրկված շատ այլ անձինք: Թիմը, էլիտան անընդհատ փոփոխման գործընթացում են, ինչը ժամանակի պահանջն է, ասում է Սարգսյանը: Նրա խոսքով, ընտրարշավում նախագահ Սերժ Սարգսյանը, ով նաև հանրապետականների առաջնորդն է, ամենևին էլ պասիվ չէ․ «Նրա խոսքը հնչել է ու դեռ հնչելու է»:

Սերժ Սարգսյանի հնարավոր ժառանգորդի անձին առնչվող հարցին ի պատասխան էլ, Վիգեն Սարգսյանը, մասնավորապես, նշեց․ «Փառք Աստծո, 25 տարվա ընթացքում մենք կարողացել ենք ստեղծել մի հասարակություն, որտեղ ժառանգորդներին ընտրում է ոչ թե երկրի ղեկավարը, այլ ժողովուրդը:

Վիգեն Սարգսյանը վերահաստատեց՝ ընտրություններում «հաջող արդյունքների դեպքում» հենց ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանը կլինի երկրի վարչապետի՝ ՀՀԿ-ի թեկնածուն:

Հարցազրույցում պաշտպանության նախարարն անդրադառնում է նաև բանակին առնչվող հարցերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG