Մատչելիության հղումներ

Եվրախորհրդարանի նախկին նախագահը՝ Գերմանիայի կանցլերի թեկնածու


Մարտին Շուլց, արխիվ
Մարտին Շուլց, արխիվ

Եվրախորհրդարանի նախկին նախագահ Մարտին Շուլցը սեպտեմբերին Գերմանիայում կայանալիք Բունդեսթագի ընտրություններում պայքարելու է դաշնային կանցլերի պաշտոնի համար: Նման որոշում է կայացվել երեկ Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության արտահերթ համագումարի ընթացքում:

Բեռլինում հրավիրված համագումարի պատվիրակները միաձայն որոշում են կայացրել Շուլցին առաջիկա ընտրություններում կանցլերի թեկնածու առաջադրելու մասին:

Գերմանիայում անցկացված սոցհարցումների համաձայն՝ սոցիալ-դեմոկրատների և իշխող քրիստոնյա-դեմոկրատների վարկանիշը վերջին շաբաթներին գրեթե հավասարվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG