Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի պետքարտուղարը այսօր ժամանել է Չինաստան


ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը այսօր ժամանել է Չինաստան: Երկօրյա այցի ընթացքում նա հանդիպելու է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի ու բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:

Թիլերսոնի բանակցությունները նպատակ ունեն համոզելու Պեկինին՝ ճնշում գործադրել Հյուսիսային Կորեայի վրա: Չինաստանը համարվում է Հյուսիսային Կորեային դաշնակից երկիր և ցանկության դեպքում կարող է ազդեցություն ունենալ Փհենյանի վրա դադարեցնելու համար հրթիռային փորձարկումները, ինչը շատ է անհանգստացնում ԱՄՆ-ի դաշնակիցներին՝ Ճապոնիային և Հարավային Կորեային:

Չինաստանը ԱՄՆ-ի պետքարտուղարի ասիական տարածաշրջանային այցելության վերջին կանգառն է: Նախօրեին Սեուլում նա ասել է, որ Հյուսիսային Կորեայի կողմից սպառնալիքների ահագնացման դեպքում նրան զսպելու համար ռազմական գործողությունները ևս, բոլոր մյուս տարբերակների թվում սեղանի վրա են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG