Մատչելիության հղումներ

Այսօր առավոտյան Մոսկվայի մեկուսարանում մահացած են գտել «Ռոսկոսմոս» ընկերության նախկին գործադիր տնօրեն Վլադիմիր Եվդակիմովին: Նա մահացել է սրտի շրջանում դանակի երկու հարվածների հետևանքով: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Քննչական կոմիտեից:

Միջադեպի կապակցությամբ որևէ վարկած չի հրապարակվում, նշանակվել է ծառայողական քննություն:

Եվդակիմովը ձերբակալվել էր անցած տարվա դեկտեմբերին առանձնապես խոշոր չափի մեքենայությունների մեղադրանքով: Ըստ հետաքննության՝ նա ապօրինաբար սեփականաշնորհել էր օդանավերի արտադրության «ՄիԳ» կոնցեռնի շենքի համալիրը: Եվդակիմովը մեղադրանքը չէր ընդունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG