Մատչելիության հղումներ

ՔԿ նախագահը «Հաց բերողին» առնչվող քրգործի շրջանակում գրություններ է ուղարկել պաշտպանության և առողջապահության նախարարներին


Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր քննչական գործողությունները՝ Արթուր Սարգսյանի մահվան պատճառը, առողջական վիճակի վատթարացմանը նպաստող պայմանները պարզելու համար, հաղորդում է կոմիտեն։

«Քրեական գործով նշանակված դատաբժշկական փորձաքննությամբ առավել օբյեկտիվ և սպառիչ եզրակացություն ստանալու համար «Արմենիա» բժշկական կենտրոնից, «Նուբարաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ներից առգրավվել են նրա առողջական վիճակի վերաբերյալ բոլոր բժշկական փաստաթղթերը։

Նախաքննության անհրաժեշտությունից ելնելով՝ ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր գրություններ է ուղարկել նաև ՀՀ պաշտպանության և առողջապահության նախարարներին՝ խնդրելով տեղեկություններ տրամադրել Ա. Սարգսյանի՝ ՀՀ սահմանների պաշտպանության մարտերին մասնակցության, այդ ընթացքում վիրավորվելու կամ բժշկական օգնություն ստանալու, ինչպես նաև՝ ՀՀ-ում գործող քաղաքացիական այլ բժշկական հաստատություններ դիմելու և բուժօգնություն ստանալու վերաբերյալ, իսկ այդպիսիք առկայության դեպքում՝ նշված փաստաթղթերի պատճենները տրամադրել վարույթն իրականացնող մարմնին»,- նշված է ՔԿ հաղորդագրության մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG