Մատչելիության հղումներ

Թիլերսոն․ Փհենյանի հանդեպ Վաշինգտոնի ռազմավարական համբերությունը սպառվել է


ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Սեուլում ասուլիսի ժամանակ, 17-ը մարտի, 2017թ․

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Սեուլում ասուլիսի ժամանակ, 17-ը մարտի, 2017թ․

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի հանդեպ Վաշինգտոնի «ռազմավարական համբերությունը» սպառվել է:

«Մենք ուսումնասիրում ենք անվտանգության, դիվանագիտական և տնտեսական միջոցների մի նոր շարք: Բոլոր տարբերակները սեղանին են», - ասել է ԱՄՆ պետքարտուղարը այսօր Սեուլում Հարավային Կորեայի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսում:

Պետքարտուղարի պաշտոնում Ռեքս Թիլերսոնը առաջին այցելությունն է կատարում Ասիական տարածաշրջան: Երեկ նա բանակցում էր Ճապոնիայում, այսօր՝ Հարավային Կորեայում, իսկ վաղը մեկնելու է Չինաստան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG