Մատչելիության հղումներ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա, որտեղ տեղի է ունեցել ակադեմիայի 2016 թվականի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքներին նվիրված տարեկան ընդհանուր ժողովը:

Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը ներկայացրել է ակադեմիայի կազմակերպությունների գիտական կարևորագույն արդյունքներն ու կիրառական մշակումները, անդրադարձել հաշվետու տարում միջազգային համագործակցության ուղղությամբ իրականացված աշխատանքներին, գիտական կադրերի պատրաստման և գիտական հետազոտությունների ակտիվացման գործում ԳԱԱ ծրագրերին ու մի շարք այլ ուղղություններով 2016 թվականին ակադեմիայի գործունեությանը:

Նախագահը նշել է՝ նկատի առնելով, որ հանրապետությունում այժմ նախընտրական քարոզչության ժամանակաշրջան է, զերծ կմնա ելույթից և պատրաստակամություն է հայտնել պատասխանել ժողովի մասնակիցներին հետաքրքրող հարցերին, լսել նրանց առաջարկությունները:

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նաև շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ԳԱԱ իսկական անդամ, պրոֆեսոր Սերգեյ Համբարձումյանին ծննդյան 95-ամյակի կապակցությամբ՝ այդ նշանակալի հոբելյանի առթիվ մաղթել նրան առողջություն և ազգանվեր գործունեությունը շարունակելու ուժ ու կորով:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG