Մատչելիության հղումներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ին կեսօրից հետո և մարտի 19-ին մինչև առավոտ հանրապետության տարածքը կրկին գտնվելու է Սկանդինավիայից ներխուժող հզոր ցիկլոնի ազդեցության գոտում: Նշված ժամանակահատվածում հանրապետության բոլոր շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:

Լեռնային մարզերում կտեղա առատ ձյուն, նախալեռնային գոտիներում թաց ձյուն, առանձին հատվածներում կդիտվի քամու ուժգնացում 15-ից 20 մետր վայրկյան, բուք, ճանապարհներին մերկասառույց: Հովտային գոտիներում սպասվող տեղումները կլինեն անձրևի տեսքով:

Ըստ հաղորդագրության, մարտի 19-ի ցերեկը տեղումները կդադարեն: Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկը կբարձրանա 5-ից 7 աստիճանով, վաղը ցերեկը կնվազի 8-ից 10 աստիճանով, մարտի 19-ի ցերեկը և 20-ին` եղանակը կրկին կտաքանա 8-ից 10 աստիճանով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG