Մատչելիության հղումներ

«Ծառուկյան» դաշինքն այսօր քարոզարշավ չի անցկացնի


«Ծառուկյան» դաշինքը ևս այսօր քարոզարշավ չի իրականացնի։

«Սրտի ցավով տեղեկացա Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի անժամանակ մահվան մասին: Սա, իսկապես, մեծ ողբերգություն էր բոլորի համար, անկախ նրանից, մարդիկ անձամբ ճանաչում էին Արթուրին, թե՝ ոչ: Ի նշան հարգանքի՝ իմ հանձնարարությամբ այսօր օրվա երկրորդ կեսին և վաղը ամբողջ օրը «Ծառուկյան» դաշինքը դադարեցնում է քարոզարշավը: Մենք խորապես սգում ենք Արթուրի մահը: Իմ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Արթուր Սարգսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին», - երեկ հայտարարել է «Ծառուկյան» դաշինքը գլխավորող, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

Այսօր էլ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը հայտարարեց քարոզարշավը դադարեցնելու մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG