Մատչելիության հղումներ

Պետք է ձեռնարկել բոլոր միջոցները՝ պարզելու Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքները. ՄԻՊ


«Հաց բերող» Արթուր Սարգսյան, արխիվ

«Հաց բերող» Արթուր Սարգսյան, արխիվ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտարարում է, որ Արթուր Սարգսյանի մահվան փաստի առթիվ պետք է անմիջապես նախաձեռնել Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգ և այդ ընթացակարգի շրջանակներում ձեռնարկել բոլոր միջոցները՝ պարզելու համար Սարգսյանի մահվան հանգամանքները:

«Այս գործով անհրաժեշտ է ապահովել հաշվետու քննություն ու առավելագույն թափանցիկություն՝ հանրությանը տրամադրելով պարբերական տեղեկություններ քրեական վարույթի ընթացքի վերաբերյալ: Այս պահանջների ապահովման նկատմամբ ցուցաբերվելու է խիստ հետևողականություն», - ասված է հաղորդագրությունում:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը նաև փոխանցում է, որ օմբուդսմենի կողմից, օրենսդրական պահանջների պահպանմամբ, քննություն իրականացնող մարմնին կտրամադրվեն Պաշտպանի աշխատակազմում առկա այն բոլոր տեղեկությունները, որոնք ձեռք են բերվել Արթուր Սարգսյանին քրեակատարողական հիմնարկ պարբերական, այդ թվում՝ ամենօրյա այցերի ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG