Մատչելիության հղումներ

Լևոն Մնացականյանը ԼՂ նախագահի պարգևներն է հանձնել փետրվարի 25-ի հարձակումը կասեցրած զինծառայողներին


Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը երեկ այցելել է հարավարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետեր և տեղում ԼՂ նախագահի պարգևները հանձնել փետրվարի 25-ին հակառակորդի կողմից ձեռնարկված հարձակողական գործողությունը չեզոքացնելու ընթացքում աչքի ընկած զինծառայողներին:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության այսօր տարածած հաղորդագության համաձայն, շնորհակալություն հայտնելով պարգևատրվածներին գերազանց ծառայության համար և շնորհավորելով նրանց գերագույն գլխավոր հրամանատարի կողմից նման բարձր պատվի արժանանալու կապակցությամբ՝ բանակի հրամանատարը կոչ է արել չթուլացնել զգոնությունը և միշտ պատրաստ լինել կանխելու հակառակորդի հետագա սադրանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG