Մատչելիության հղումներ

Նիդերլանդների վարչապետի կուսակցությունը հաղթեց խորհրդարանական ընտրություններում


Նիդերլանդներ - Վարչապետ Մարկ Ռյուտեն աջակիցների հետ հանդիպման ժամանակ, Հաագա, 15-ը մարտի, 2017թ․
Նիդերլանդներ - Վարչապետ Մարկ Ռյուտեն աջակիցների հետ հանդիպման ժամանակ, Հաագա, 15-ը մարտի, 2017թ․

Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի ղեկավարած Ազատության և դեմոկրատիայի ժողովրդական կուսակցությունը խորհրդարանական երեկվա ընտրություններում առաջին տեղն է գրավել և հաղթանակ տարել ծայրահեղ աջակողմյան և պոպուլիստական առաջնորդ Գիիրտ Վիլդերսի ղեկավարած «Հանուն ազատության» կուսակցության նկատմամբ:

Ռյուտեի կուսակցությունը 150-տեղանոց խորհրդարանում ստացել է առնվազն 33 տեղ: Երկրորդ տեղը գրաված Վիլդերսի կուսակցությունը 20 տեղ է ստացել: Երրորդ տեղը 19-ական մանդատով գրավել են «Քրիստոնեա-դեմոկրատական կոչ» և «Դեմոկրատներ-66» կուսակցությունները:

Եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ, այդ թվում՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ողջունել են Ռյուտեի հաղթանակը:

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը Նիդերլանդների իշխող կուսակցության հաջողությունն անվանել է «քվե հանուն Եվրոպայի, քվե ծայրահեղականների դեմ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG