Մատչելիության հղումներ

Առնվազն 35 զոհ՝ Դամասկոսում զույգ պայթյունների հետևանքով


Սիրիա - Անվտանգության ուժերը Արդարադատության պալատի մոտ՝ պայթյունից հետո, Դամասկոս, 15-ը մարտի, 2017թ․

Դամասկոսում երկու պայթյունի հետևանքով առնվազն 35 մարդ է զոհվել:

Սիրիայի պաշտոնական լրատվամիջոցների փոխանցմամբ, մի դեպքում ինքնասպան ահաբեկիչը պայթուցիկները գործի է դրել Արդարադատության պալատում: Մի քանի ժամ անց մեկ այլ մահապարտ ահաբեկիչ պայթեցրել է իրեն ռեստորաններից մեկում:

Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Ալ-Ղաիդա»-ի հետ նախկինում կապ ունեցող «Ֆաթեհ ալ-Շամ» ճակատը:

ՄԱԿ-ի Սիրիայի գծով բանագնացը դատապարտել է այս պայթյունները:

Հիշեցնենք՝ անցած շաբաթ օրը Սիրիայի մայրաքաղաքում զույգ պայթյունների հետևանքով առնվազն չորս տասնյակ մարդ է զոհվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG