Մատչելիության հղումներ

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, մարտի 19-20-ը նույնքան կբարձրանա


Երևանյան համայնապատկեր, արխիվ
Երևանյան համայնապատկեր, արխիվ

Այսօր, առաջիկա գիշերը, մարտի 18-ի ցերեկը և 19-ի գիշերը Հայաստանի շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ թաց ձյուն և ձնախառն անձրև, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրև: Մարտի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը, 19-ի ցերեկը, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում:

Օդի ջերմաստիճանը այսօր ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, մարտի 19-20-ը նույնքան կբարձրանա:

Երևանում այսօր, առաջիկա գիշերը, մարտի 18-ի ցերեկը և 19-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, քամու ուժգնացում: Մարտի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը, 19-ի ցերեկը, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG